Լոռիում ՊՆ մեքենա է շրջվել. 2 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ
SocietyNEWS.am-ը գրում է.
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8:00-ի սահմանում սնունդ տեղափոխող ՊՆ «Կամազ» է շրջվել: Վանաձորից NEWS.am-ի թղթակիցն հաղորդւոմ է, որ վթարի հետեւանքով 2 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ վթարի պատճառ են դարձել ճանապարհի երթեւեկելի մասով անցնող անասունները:
Այս պահին դեպքի վայրում են ՊՆ եւ ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաեւ Լոռու ՃՈ պետ Վարդան Էվինյանը: