Ռաֆայել Նադալ - Կարեն Խաչանով. Բուքմեյքերները կասկածներ չունեն հաղթողի վերաբերյալ
SportՈւիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը կմրցի Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի հետ:
Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում աշխարհի երկրորդ ռակետին, որի հաղթանակը գնահատում են 1.06 գործակցով: Մոսկվացի 21-ամյա թենիսիստի հաղթանակի գործակիցը 10.00 է:
Մրցախաղի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 17:30-ին: Խաչանովն առաջին անգամ կխաղա Ռաֆայել Նադալի հետ:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի նախորդ 2 փուլերում Կարեն Խաչանովը 5 սեթում հաղթել էռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում ուժեղ գտնվել բրազիլացի Տիագո Մոնտեյրոյից: