Բարտոմեու. Վերատին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», բայց ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցել
Sport«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժարվում է կատալոնական ակումբի հետ բանակցել իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի հարցով:
«Այդպիսի խաղացողի ձեռք բերել ցանկանում են բոլոր մարզիչները, այդ թվում՝ Էռնեստո Վալվերդեն: Վերատին ցանկանում է միանալ մեզ, սակայն ՊՍԺ-ում հայտարարել են, որ չեն բանակցելու մեզ հետ: Չկա ոչ մի կլաուզուլա, եւ դա խնդիր է: Մենք չենք կարող մենել Փարիզ եւ ձեռք բերել նրան: Իսկ ՊՍԺ-ի դիրքորոշումը պարզ է՝ նրանք չեն ցանկանում վաճառել ու չեն բանակցում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է sport.es-ը:
24-ամյա Վերատին 2012-ին իտալական «Պեսկարայից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը: