Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետգույքի կառավարման վարչության պետը ՀՀ նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Economics

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման հնարավորությունների, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում առկա այլ խնդիրների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման խնդիրները, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների և գործիքների կիրառումը:

Այս համատեքստում ՊԳԿ վարչության պետ Սահակյանը զեկուցել է նաև պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, տարեկան կտրվածքով իրականացվող ֆինանսատնտեսական մոնիթորինգի ընդհանուր արդյունքների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ընկերությունների կողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումը ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Այս կապակցությամբ նաև հանձնարարվել է կառավարությանը ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն իրականացնել՝ ուսումնասիրելով առանձին առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի ցուցանիշներն ու դրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքությունը: Հանձնարարվել է նաև արագացնել այդ կազմակերպությունների ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման հստակ մեխանիզմների մշակումն ու ներդնումը:

Կառույցի ղեկավարն անդրադարձել է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացներն ավարտին հասցնելու հարցին: Նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել վարչարարության պարզեցմանը, ընթացակարգերի դյուրացմանը, բնակչության կողմից բարձրացվող մյուս հարցերին:

Արման Սահակյանը ներկայացրել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից գոյացող և պետական բյուջե վճարվող ֆինանսական մուտքերի դինամիկան ըստ տարիների, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման ոլորտում իրականացվող աշխատանքները։ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները:

Վարչության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև պայմանագրային պարտավորությունների վերահսկողության և ըստ այդմ՝ ընթացիկ արդյունքների մասին: Հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել սնանկության վարույթի շրջանակներում պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման հետ կապված խնդիրները՝ պարտավորությունների բավարարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված համապատասխան իրավական կարգավորումներ մշակելով:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու առումով: 

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work