ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել Ռեալ Սոսյեդադի պաշտպանի հետ
SportԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» եզրային պաշտպան Յուրի Բերչիչեն պաշտոնապես դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ,- տեղեկացնում է փարիզյան ակումբի կայքը:
27-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի հետ 4-ամյա պայմանագիր է կնքել: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Ինձ համար մեծ պատիվ է կրել այս խաղաշապիկը: Վստահ եմ, որ կկարողանամ առաջընթաց գրանցել այս ակումբում: Ցանկանում եմ առաջ շարժվել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Բերչիչեն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: