Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը Հրանտ Բագրատյանին կոչ է անում համագործակցել «Ակցիզային հարկի մասին» նոր օրինագծի մշակման գործում

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին առայժմ ձեռնպահ մնալ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նա­խա­գծի քննարկումից և հա­մա­գոր­ծ ակ­ցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:

Հրանտ Բագրատ­յանի ներկայացրած նախագծով, որը պետք է քննարկվի կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում, առաջարկվում է տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների համար որպես ակցի­զային հար­կով հարկման բազա սահմանել միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը, նվազեցնել տեղական արտադրության խաղողի հումքից արտադրվող ալկոհո­լա­­յին խմիչք­ների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ բարձրացնելով տե­ղա­կան արտադրության էթիլային սպիրտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ վերոնշյալ առա­ջարկու­թյունների ընդուն­­­ման արդյունքում կնվազեն խաղողի հումքից ստացված տեղական արտադրության ալկո­­­հո­լային խմիչքների գները, ինչն էլ կնպաստի խաղողի արտադրության ծավալ­ների աճին:

Ըստ գործադիրի' գինիների համար ակցի­զային հարկի դրույքաչափերը 2002 թվա­կա­նից չեն փո­փոխ­վել, մինչդեռ գինի­ների շուկա­յական գներն անցած տասը տարվա ընթաց­քում էականորեն բար­ձրացել են: «Գտնում ենք նաև, որ ակցիզային հարկի դրույքա­չափերի նվազեցումը չի կա­րող էականորեն փոխել ենթաակցիզային ապրանք­­ների գները, և հետևաբար չի ավելացնի խա­ղողի հումքից տեղական արտադրու­թյան ալկոհոլային խմիչքների իրացման և խաղողի ար­տադրության ծավալները, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խա­ղո­ղի հումքից արտադր­ված ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ գինիների, հիմնական մասի շու­կա­­յա­կան գնի մեջ ակցիզային հարկի մասնա­բա­ժինը չափազանց փոքր է:

Մաս­նա­վո­րապես, գի­նիների համար ներ­­կայումս ակցիզային հարկի դրույքաչափը սահ­ման­ված է 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ, ինչը նշանակում է, որ ակցի­զային հարկն ապ­րան­քի շուկա­յական գնի մեջ կազմում է առա­վելա­գույնը 5 տոկոս: Այսինքն' նախա­­գծով առաջարկ­վող ակցի­զա­յին հարկի դրույքա­չափերի իջեցման արդյուն­քում գինի­ների շուկայական գները, մեկ շիշ գինու հաշվարկով, կնվազեն առավելագույնը 15 դրա­մով, ինչը էական խթան չի կարող հանդիսանալ գինու սպառումը խթանելու համար:

Տեղական արտադրության ոգելից խմիչքների համար որպես ակցիզային հար­կով հարկման բազա միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը սահմանելը անհնարին կդարձնի ակցիզային հարկով հարկվող օբյեկտների նկատմամբ հարկային մարմնի կողմից իրակա­նաց­վող հարկային վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթաակցիզային ապ­րանքի բացթողնման գնի մեջ ներառվում են ապրանքի գինը ձևավորող բազմաթիվ տա­ր­րեր, օրինակ՝ ապրանքային նշան, շշի արժեք, ձեռքբերված լիցենզիաների համար կատար­ված ծախսեր, ամորտիզացիոն մասհանումներ և այլ նյութական ու ոչ նյու թական ծախսեր»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկը կիրառել տեղական արտադրության ապ­րանքի միայն բուն խմիչքի նկատմամբ, մինչդեռ, ներմուծված ապրանքի դեպքում փոփո­խու­թյուն չի կատարվում, ինչը գինիների և խմորման ենթարկված այլ ըմպելիքների դեպքում կհանգեցնի տեղական արտադրության ապրանքի համե­մա­տու­թյամբ ավելի բարձր ակ­ցի­զա­յին հարկի գանձման:

«Վերջինս կհանդիսանա ներմուծված ապ­րան­­քի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում և կարող է դիտվել որպես տե­ղա­կան արտադրության ապրանքի հովանավորչության միջոց: Հետևաբար, նախագիծը հակա­սում է ԱՀԿ Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) Հոդված 3-ով (Ազգային մո­տեցում ներքին հարկման ու կա­նո­նակարգումների մասով) Հայաստանի Հանրապետության կող­մից ստանձնած պարտավո­րու­թյուն­ներին»,- նկատել է կառավարությունը:

Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմ­նադրամի Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի առաջին ստուգման շրջանակներում ՀՀ կառավարության մտադրությունների նախագծում ամրա­գրված է նաև ոգելից խմիչքների համար 2015 թվականից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձ­րացման հարցը, գործադիրը նախագծի հեղի­նա­կին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և հա­մա­գոր­ծակ­ցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards