Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացի Է մոլորվել
SocietyՀուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է եւ չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: