Արթուր Մալոյանի գոլը Սանկտ-Պետերբուրգի Դինամոյի դարպասը
SportՌուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 2017/18 մրցաշրջանի առաջին տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտություն է կրել Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյից»:
«Ենիսեյի» միակ գոլը խաղի 66-րդ րոպեին հեղինակել է հայ հարձակվող Արթուր Մալոյանը` փոխարինման մտնելուց 4 րոպե անց:
Հիշեցնենք` «Ենիսեյի» մյուս հայ ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: