Ռուսաստանցի ֆուտբոլիստն այլևս հանդես չի գա Բանանցում
SportԵրևանի «Բանանցում» իր ելույթներն այլևս չի շարունակի կենտրոնական պաշտպան Լայոնել Ադամսը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստի և «Բանանցի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է: «Բանանցը» հայտարարել է նաև այն մասին, որ թիմում հանդես չի գա պաշտպան Վլատկո Դրոբարովը:
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար:
Հիշեցնենք` ռուսաստանցի պաշտպան Լայոնել Ադամսը 2016-ի հունվարին է միացել «Բանանցին» և մասնակցել է Հայաստանի առաջնության 24, գավաթի խաղարկության 7 և սուպերգավաթային 1 հանդիպման: