Ռունիի հեռանալուց հետո Կերիկը կդառնա Մանչեսթեր Յունայթեդի ավագը, Էրերան` փոխավագը
Sport«Մանչեսթեր Յունյաթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը կդառնա թիմի ավագն այն բանից հետո, երբ հարձակվող Ուեյն Ռունին կտեղափոխվի «Էվերթոն»:
Այս մասին հայտնում է «Transfer News Live»-ի «Թվիթերի» էջը:
Մանկունիացիների փոխավագ կնշանակվի կիսապաշտպան Անդեր Էրերան:
Հիշեցնենք` Կերիկը 2006 թվականից է հանդես գալիս ՄՅՈւ-ում: Ակումբի կազմում նա 314 հանդիպման է մասնակցել և դարձել է 17 գոլի հեղինակ: