Ռեալի ֆուտբոլիստներն արձակուրդից հետո բուժզննում են անցել
SportՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների համար արձակուրդն ավարտված է: «Սերուցքայիններն» այսօր խորացված բուժզննում են անցել:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» առաջատարներից միայն Կրիշտիանու Ռոնալդուին է տրամադրվել երկարաժամկետ արձակուրդ:
Հավելենք, որ «Ռեալը» մինչմրցաշրջանի ընթացքում ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում, ինչի ընթացքում ուժերը կչափի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» հետ: