Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում աճուրդի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44.54 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքն աճել է 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.05 դոլարի։