Yerevan, 17.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Exclusive. «Մերժվածը» ֆիլմի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայաստան մոտալուտ այցի եւ հայկական կինոյի մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

«Շատ շուտով կգամ Հայաստան։ Շատ նախագծեր արդեն ընթացքի մեջ են։ Հենց ամեն ինչ իր տեղում լինի, կհանդիպենք այդտեղ։ Դուք եւ իմ հայ երկրպագուներն առաջինը կիմանաք իմ այցի մանրամասների մասին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Մերժվածը» բոլիվուդյան հայտնի հեռուստասերիալի աստղ Ռոհիտ Խուրանան, որին այս անգամ խնդրել ենք մասնակցել մեր՝ «Կինոյի մասին» խորագրին։

Հայտնի դերասանը սիրով պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով իր սիրելի ֆիլմերի, դերասանների եւ հայ ռեժիսորների մասին, որոնց ֆիլմերում կցանկանար նկարահանվել.

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել։ Հենց ֆիլմերի հանդեպ իմ սերը ոգեշնչեց ինձ, որ դառնամ դերասան։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, Հնդկաստանում մասնավոր հեռուստաալիքները շատ քիչ էին, միայն մեկ ժամանցային-լրատվական հեռուստաալիք կար, եւ ես ստիպված էի լինում սպասել շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի կարողանայի ֆիլմեր դիտել, կամ էլ պետք է հաճախեի կինոթատրոններ։ Այդ պատճառով հայրիկս ինձ համար վիդեո ձայնագրիչ գնեց, որպեսզի ես ցանկացած ժամանակ կարողանայի ֆիլմեր դիտել»,- պատմում է դերասանը, որը սիրում է դիտել ցանկացած ժանրի ֆիլմեր.

«Ռոմանտիկ, դրամա, էքշն, թրիլեր կամ սարսափ. ես ցանկացած թեմայով ֆիլմեր էլ դիտում եմ եւ փորձում սովորել այնտեղի դերասանական խաղից եւ այդ ամենը կիրառել իմ խաղի մեջ։ Դերասանների համար դա իսկապես օգտակար զբաղմունք է»։

Ռոհիտից հետաքրքրվեցինք, թե հոլիվուդյան որ դերասանների հետ կցանկանար հայտնվել միեւնույն ֆիլմում, ինչին ի պատասխան՝ դերասանը նշեց.

«Կցանկանայի նկարահանվել «Պարապմունքի օրը» ֆիլմում՝ Դենզել Վաշինգթոնի հետ։ Ինձ դուր են գալիս ոստիկանական դերերը եւ Վաշինգթոնն այդ դերում։ Կցանկանայի նկարահանվել նաեւ «Սպիով դեմքը» ֆիլմում՝ Ալ Պաչինոյի հետ։ Հոլիվուդում դա շատ մեծ կարեւորություն ունեցող ֆիլմ է։ Նաեւ հրաշալի կլիներ, եթե կարողանայի նկարահանվել այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են՝ Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դաունի կրտսերը, Հյու Ջեքմանը... իսկ դերասանուհիներից կառանձնացնեմ Քեյթ Ուինսլեթին, Ջեսիկա Չեսթեյին, էմմա Սթոունին։ Նրանք շատ լավ են մարմնավորում գլխավոր հերոսուհիների»։

Ինչ վերաբերում է ռեժիսորներին՝ դերասանը նշեց, որ մեծ սիրով կաշխատեր ոչ միայն բոլիվուդյան, այլեւ հոլիվուդյան եւ նույնիսկ հայ ռեժիսորների հետ։

«Բոլիվուդյան շատ ռեժիսորների հետ կցանկանայի աշխատել՝ Վիշալ Բհադվաջ, Իմթիազ Ալի, Սանժայ Լիլա Բանսալի.... այս ռեժիսորները շատ լավ են կարողանում փոխանցել կարեւոր նշանակություն ունեցող թեմաները։ Իսկ հոլիվուդյան ռեժիսորներից կնշեմ Սթիվեն Սփիլբերգին, Ջասթին Լինին, Ջոս Ուեդոնին, Մարտին Սկորսեզեին։ Նրանք լեգենդներ են։ Ինձ շատ են դուր գալիս նաեւ հայ ռեժիսորներ Սարիկ Անդրեասյանն ու Գոռ Կիրակոսյանը։ Ես դիտել եմ «Երկրաշարժ» եւ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմերը։ Կցանկանայի աշխատել նրանց հետ»։

Հարցին, թե հոլիվուդյան որ ֆիլմի հերոսին կցանկանար մարմնավորել, դերասանը պատասխանեց.

 «Իրականում շատ դժվար հարց է, քանի որ ես կարծում եմ՝ բոլոր դերասաններն էլ իրենց ձեւով լավ են կերտում իրենց դերերեը, եւ ես միշտ աշխատում եմ սովորել յուրաքանչյուրից։ Ավելի շատ կցանկանայի ինչ-որ մեկի հետ աշխատել որեւէ ֆիլմում, բայց ոչ փոխարինել։ ինձ համար դա էթիկայի տեսանկյունից լավ քայլ չէր լինի։ Այնուամենայնիվ, կցանկանայի խաղալ «Փերլ Հարբոր», «Ավատար», «Սպիով դեմքը», «Տաքսու վարորդը», «Լավ տղաները», «Կնքահայրը» եւ «X Men» ֆիլմերում»։

Ի դեպ, Ռոհիտը այն եզակի դերասաններից է, որը պատրաստ է նկարահանվել ցանկացած ժանրի ֆիլմերում.

«Իմ կարծիքով վատ ֆիլմ չկա, քանի որ դերասաններն իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնում են ցանկացած ֆիլմում աշխատելիս: Շատ ջանքեր են թափվում որեւէ ֆիլմ նկարահանելու համար»,-ասում է դերասանը՝ հավելելով, որ նույնիսկ «Մերժվածը» հեռուստասերիալում չէր ցանկանա մեկ այլ հերոսի մարմնավորել.

«Ինձ համար Վանշը լավագույն կերպարն էր. ես տարբեր էմոցիաներ էի ցուցադրում՝ թմրամոլից մինչեւ կրքոտ սիրահար, բացասական հերոս, որը հետո դարձավ լավ մարդ։ Այսպիսով, այդ դերն իսկապես մարտահրավեր էր։ Ինձ դուր էր գալիս այդ հերոսն ու, կարծում եմ, այդ դերը հենց ինձ համար էր ստեղծված»։

Իսկ զրույցի վերջում բոլիվուդյան աստղին խնդրեցինք խորհուրդ տալ մեր ընթերցողներին՝ ինչ ֆիլմեր դիտել երեկոյան ժամանցն ապահովելու համար.

«Շատ ֆիլմեր կան, որոնք ես ինքս հաճույքով եմ նայում, բայց հատկապես խորհուրդ կտամ դիտել «Կնքահայրը», «Խելագար Մաքսը», «Ռոքի», «Սկիզբը» եւ «Ավատար» ֆիլմերը»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոհիտ Խուրանայի Facebook-ի էջից

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program