Life.panorama.am-ը գրում է.Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով ժամանակին առավել հաճախ էր հայտնվում հեռուստաէկրաններին, այսօր զբաղվածությունն ապահովում է թատերական դաշտում:Life.panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ սերիալներից և ֆիլմերից մի շարք առաջարկներ ունի, սակայն այժմ նկարահանվել չի ուզում, քանի որ աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է: Ի դեպ, նա հանդես է գալու նոր բեմադրվող՝ «Գլամուրային չոբանները» ժամանակակից ներկայացման մեջ: «Ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է լինելու: Կերպարանավորելու եմ քաղաքական գործչի քարտուղարուհու, ով նաև սիրուհի է և իր արժեքը լավ իմանալով՝ փորձում է «օգտագործել» սիրեկանին… Ժամանակակից բարքեր»,-ժպտալով եզրափակեց դերասանուհին:Հեղինակ ` Նելլի Մարգարյան