Աղջիկը երկրով մեկ ճամփորդության է ելել՝ սեքս-ավտոստոպով
Շանհայի բնակիչ, ուսանողուհի Յու Պենը ճամփորդության է ելել Չինաստանում՝ սեքս-ավտոստոպով: Ինչպես հաղորդում է The Daily Mirror-ը՝ վկայակոչելով 19-ամյա աղջկա հայտարարությունը չինական Weibo սոցիալական ցանցում: Յու Պենը պատմել է, որ նախատեսում է յուրաքանչյուր քաղաքում սեքսով զբաղվել տղամարդկանց հետ՝ որպես իրեն տեղ հասցնելու փոխհատուցում:
Աղջիկը նաեւ հստակեցրել է, որ իր հետ սեքսով զբաղվելու հավակնություն կարող են ունենալ միայն բարետես, հարուստ տղամարդիկ, որոնք տարիքը չի անցնում 30-ից, իսկ հասակը 1,75 մետրից ավելի է: «Նրանք պիտի վճարեն իրենց քաղաք հասնելու գումարը եւ շռայլ լինեն այդ քաղաքում իմ հյուրընկալվելու ընթացքում»,-գրել է ճանապարհորդ աղջիկը, հաղորդում է Lenta.ru-ն:
Տղամարդկանց շռայլության դիմաց նա պատրաստ է շնորհակալություն հայտնել իր ուշադրությամբ եւ միասին անցկացրած գիշերով: Յու Պենը նշել է, որ նման եղանակով արդեն ճանապարհորդել է արեւելյան Չինաստանով, իսկ հիմա ուզում է տեսնել երկրի մնացած հատվածները, բայց դրա համար բավարար գումար չունի: «Սա ավտոստոպի նման բան է, ամաչելու ոչինչ չկա»,-գրել է նա: