Դատարանում Պավլիկ Մանուկյանի հարազատների մոտից քորոց են հայտնաբերել ու բերման ենթարկել
SocietyNEWS.am-ը գրում է.
«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստի ժամանակ բերման են ենթարկվել ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Մուրադյանն ու Լաուրա Զախարյանը:
NEWS.am-ի թղթակիցը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ նրանց նիստի ընթացքում նիստերի դահլիճից դուրս են հրավիրել կարգադրիչները: Ավելի ուշ Պավլիկ Մանուկյանի կինը` տիկին Մարինեն, նշեց, որ նրանց բերման են ենթարկել նրանց պայուսակից քորոց հայտնաբերելու համար: