«ՉԻ». Տհաճ անակնկալ կոնսերվատորիայում. ոմանք ստացել են 5000 դրամ աշխատավարձ
Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը՝ խնդրելով չնշել իր անունը, ասաց, որ սեպտեմբերին ռեկտորատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այսուհետ բոլոր աշխատավարձերը հաշվարկվելու են ժամավճարով, իսկ թե ինչքան էր գնահատվելու մեկ ժամը, չէին ասել, ասել էին, որ դա պարզ կդառնա հոկտեմբերին, երբ ստանան նման կերպ հաշվարկված առաջին աշխատավարձը:
«Հիմա պարզվում է, որ ըստ ժամավճարների սիստեմի պրոֆեսորի մոտ մեկ ժամ պարապելը կազմում է 1200 դրամ, դասախոսի մոտ՝ 920 դրամ: Ի դեպ, այս վճարները դեռ «կեղտոտ» աշխատավարձն են: Դրանցից դեռ դուրս է գալիս եկամտահարկը, նաև 1974թ.-ից հետո ծնվածներից դուրս է գալիս կենսաթոշակային վճարը՝ 5 տոկոսը: Կա դասախոս, ով ունի միայն մեկ ուսանող, և ստացվում է, որ նա ամսական ստանում է ընդամենը 5000 դրամ, մինչդեռ մինչ այդ ստանում էր 50 հազար»,-ասաց Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, և նշեց, թեե կոնսերվատորիայում աշխատավարձերը բարձրացնելու նպատակով կրճատումներ էին արվել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: