Չինական ակումբը հրաժարվել է Պաուլինյոյին 28 միլիոն եվրոյով վաճառել «Բարսելոնային»
SportՉինական «Գուանչժոու Էվերգրանդը» «Բարսելոնային» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերի հարցով:
Sport.es-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կատալոնական ակումբն առաջարկել է 28 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: «Գուանչժոու Էվերգրանդի» հետ պայմանագրով Պաուլինյոյի կլաուզուլան կազմում է 40 միլիոն եվրո:
Բրազիլացին նաեւ դիմել է «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչին՝ խնդրելով բաց թողնել իրեն, սակայն նա մերժել է:
Պաուլինյոն 2015-ին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել չինական ակումբ: