«Բավարիա» տեղափոխվելուց առաջ Խամես Ռոդրիգեսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Sport«Բավարիայի» նորեկ Խամես Ռոդրիգեսը գերմանական ակումբ տեղափոխվելուց առաջ երկարաձգել է Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է Marca-ն:
«Բավարիան» 2 տարով վարձակալել է կոլումբացի կիսապաշտպանին՝ հետագայում նրա տրանսֆերը 40 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:
«Ռեալն» ու 26-ամյա Ռոդրիգեսը պայմանագիրը երկարաձգել են մինչեւ 2019 թվականի ամառը: Արքայական ակումբը նման քայլի է դիմել, որպեսզի չկորցնի կոլումբացուն, եթե «Բավարիան» 2 տարուց չցանկանա ձեռք բերել նրան: Խամեսի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2019-ի ամառը:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը 2014-ին «Մոնակոյից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ավարտված առաջնության 22 խաղի (13-ը՝ մեկնարկային կազմում) եւ դարձել 8 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: