Բարսեղյանը և Համբարձումյանը օգնել են «Վարդար»-ին «Մալմյո»-ի դեմ խաղում
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստներ` Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը, մակեդոնական «Վարդար»-ի կազմում մասնակցել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Մալմյո»-ի դեմ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում մակեդոնական «Վարդար»-ը ոչ-ոքի (1:1) է խաղացել շվեդական «Մալմյո»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 72-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Սկոպյեում: