Հայտնի են 2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
SportՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը եւ Լոս Անջելեսը: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 2024 եւ 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Համբուրգը, Բուդապեշտը եւ Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը: Խաղերի անցկացման հերթականությունը վերջնականապես կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում:
Մինչ այդ Փարիզը եւ Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան: Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 եւ 1920 թթ., Լոս Անջելես՝ 1932 եւ 1984 թթ.: Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում: