Էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական օպերատորի մրցույթ կհայտարարվի. Արմեն Ամիրյան
CultureՀայաստանի մշակույթի նախարարությունը մշակութային եւ մարզական միջոցառումների տոմսերի հաշվառման էլեկտրոնային համակարգի միասնական օպերատորի մրցույթ կհայտարարի: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ համակարգը թույլ կտա հետեւել, արդյո՞ք տոմսը վաճառված է, եւ նույնիսկ ցույց կտա, արդյո՞ք հանդիսատեսն օգտվել է տոմսից եւ դահլիճում իր տեղն է զբաղեցրել: Համակարգի ներդրման ծախսերը կկատարի օպերատորը, որը հետագայում մասնաբաժին կունենա տոմսերի վաճառքից:
Օպերատորը տվյալների ընդհանուր բազա կվարի, իսկ տոմսարկղերը նրա գործակալները կլինեն: «Իհարկե, կպահպանվեն նաեւ ավանդական տոմսարկղերը»,- վստահեցրեց նախարարը: