Հայկ Գալստյանը հանդես է եկել «Շտուտգարտի» մեկնարկային կազմում
SportԳերմանական «Շտուտգարտը» ստուգողական խաղ է անցկացրել Դրեզդենի «Դինամոյի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով, հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը հանդես է եկել «Շտուտգարտի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: «Շտուտգարտը» խաղացել է 2 տարբեր կազմերով:
Հիշեցնենք, որ այս օրերին «Շտուտգարտը» հավաք է անցկացնում գերմանական Գրասաուում: 19-ամյա Գալստյանն օրեր առաջ գերմանական «Բոխումից» էր տեղափոխվել «Շտուտգարտ», որի կազմում նորամուտը նշել էր «Շտուտգարտ Կիկերսի» հետ հուլիսի 9-ին կայացած ընկերական խաղում: Շտուտգարտի դերբին ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Գալստյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին: