Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԱԾ-ն ավարտել է փողերի լվացման և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու գործով նախաքննությունը. Սամվել Բաբայանին և մյուսներին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

2017 թվականի մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռ.Ա.-ի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀտեղափոխելու վերաբերյալ:

2017 թվականի մարտ ամսին Ռ.Ա.-ն ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն ՀՀ է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում, այնուհետև Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:

2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու և դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է:

Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում նույն երկրում կալանավորված Ռ.Ա.-ն 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ է ներկայացրել Հայթաղ գյուղում պահվող ևս մեկ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով, որի փորձաքննությամբ հաստատվել է, որ այն ևս պիտանի է գործածության համար և հանդիսանում է ռազմամթերք: 

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Հանցանքների կատարումը վկայող բավարար ու փոխկապակցված՝ ՀՀ-ում, ՌԴ-ում և  Վրաստանում իրականացված շուրջ 100 հարցաքննության, խուզարկությունների, հեռախոսային խոսակցությունների վերահսկման, Հայաստանում և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Շվեյցարիայում կատարված տարաբնույթ փորձաքննությունների, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին և ֆինանսական հաստատություններին ուղղված հարցումների, ինչպես նաև քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված հավաստի ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀքրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Չնայած հայտնաբերված ռազմամթերքը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զինված ուժերի հաշվառումներով չի անցել, ավելին` ստացված պատվերի իրականացման համար Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը հետևողական միջոցներ են ձեռնարկել Վրաստանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ փոխադրելու ուղղությամբ, Հրաչյա Մայիլյանին փոխանցված ռազմամթերքը Ռ.Ա.-ն ներկայացրել է որպես մաքսանենգ եղանակով Վրաստանից տեղափոխված, այնուամենայնիվ, հաշվի առնելով հետագա նախաքննությամբ միանշանակ հաստատված՝ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը պատվիրատուներին փաստացի ՀՀ տարածքում հանձնված լինելու հանգամանքը, ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվել են հօգուտ մեղադրյալների, և ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց առաջադրված մեղադրանքները վերացվել են:

Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով:

Վերը հիշատակված մեղադրյալների վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքներին առնչություն ունեցած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապօրինի շրջանառության մեջ գտնվող ռազմամթերքը ՀՀտարածք տեղափոխելու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead