Սևիլիան պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպանի հետ
SportՖրանսիական «Լիլի» պաշտպան Սեբաստյան Կորշյան տեղափոխվել է «Սևիլիա»,- տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆրանսիացին բարեհաջող բուժզննում է անցել և 4-ամյա պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ:
Մոտ օրերս վերջինս պաշտոնապես կներկայացվի «Սևիլիայի» կողմից: Այժմ ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ճապոնիայում:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կորշյան մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: