Մալաքյանները «Ստալ» վերադառնալուց մասնակցել են ընկերական խաղի
SportՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար և Գոռ Մալաքյանները միացել են ուկրաինական «Ստալ»-ին, որը սկսել է գլխավորել հայազգի մասնագետ, հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:
Մելիքյանի գլխավորությամբ նախապատրաստվող «Ստալը» ընկերական հանդիպում է անցկացրել իրանական «Պերսեպոլիսի» հետ և հաղթել 3-0 հաշվով:
Վերջին օրերին Երևանի «Բանանցի» հետ մարզված Մալաքյան եղբայրները, վերադառնալով «Ստալ», մասնակցել են վերը նշված խաղին: Նրանք փոխարինման են դուրս եկել երկրորդ կեսում: