«Ռեալը» վերադարձել է Դե Խեայի տարբերակին
SportՄադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ կսկսի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխության հարցով, գրում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբը մտադիր չէ բաժանվել 26-ամյա դարպասապահից, այդ պատճառով նրա համար պահանջում է 70 միլիոն եվրո:
Անգլիայի ավարտված առաջնությունում Դե Խեան անցկացրել է 35 հանդիպում: «Ռեալը» վաղուց է ցանկանում ձեռք բերել իսպանացուն:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը ցանկանում էր ձեռք բերել «Միլանի» 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որը վերջերս երկարաձգել էր իտալական ակումբի հետ պայմանագիրը: