Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտեց կարիերան
SportՍանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կերժակովն ավարտել է կարիերան: Այդ մասին հայտարարել է «Զենիթի» նախագահ Սերգեյ Ֆուսենկոն: Նրա խոսքով՝ 34-ամյա ռուսաստանցին կմնա «Զենիթում» եւ կկատարի երիտասարդական ակումբների համակարգողի պարտականությունները, գրում է «Р-Спорт»-ը:
Ալեքսանդր Կերժակովը «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Ազգային թիմում նա 2002-2016-ն անցկացրել է 91 խաղ եւ խփել 30 գոլ: Կարիերայի ընթացքում ռուսաստանցին հանդես է եկել նաեւ իսպանական «Սեւիլիայում» (2006-07), Մոսկվայի «Դինամոյում» (2008-09) եւ շվեյցարական «Ցյուրիխում» (2016): Կերժակովը նաեւ եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած ռուս ֆուտբոլիստն է՝ 30 գոլ: