UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը երրորդն է, Միհրան Հարությունյանը՝ 7-րդը
SportԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 14-ին ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում մնացել է երրորդ տեղում: Գյումրեցի ըմբիշից առաջ են կուբացի Յասմանի Կաբրերան ու բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:
Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում մնացել է 7-րդ տեղում: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:
Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 19-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 15-րդն է: