Հայ մարզիկները երրորդ անգամ կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերին
SportՀայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին, որոնք կկայանան Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձեւում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ եւ խճուղային հեծանվավազք:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են՝ ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) (ձյուդո): Աթլետիկա. Լեւոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան: Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթեւոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ): Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:
Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին: