Պատմության ամենաթանկարժեք պաշտպանը. Քայլ Ուոքերը՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
Sport«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Տոտենհեմի» պաշտպան Քաել Ուոքերին»:
«Քաղաքայինները» 27-ամյա անգլիացու համար վճարել են 50 միլիոն ֆունտ,- հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Այսպիսով, Ուոքերը դառնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:
Ֆուտբոլիստը «Սիթիի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Նա հանդես է գալու 2 համարով:
Հիշեցնենք, որ Ուոքերը «Տոտենհեմում» է 2009 թվականից. վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերում: