2 հայ պատանիներ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ (ֆոտո)
SportԼոս Անջելեսում հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը ներկա են եղել 2 հայ պատանիներ, որոնք նաեւ լուսանկարվել են ֆուտբոլիստների հետ:
«Թիմային նկար 2 հայ պատանիների հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին (Երեւանի ժամանակով հուլիսի 16-ին՝ ժամը 06:00-ին)` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», հուլիսի 20-ին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: