Արտառոց դեպք «Զվարթնոց»-ում. ոտքը գիպսի մեջ կնոջը ստիպել են վեր կենալ եւ քայլելով անցնել զննման սարքով. Pastinfo.am
SocietyՕրերս «Զվարթնոց» օդանավակայանում արտառոց դեպք է գրանցվել. անվասայլակի մեջ գտնվող 34-ամյա կնոջը օդանավակայանի աշխատակիցն ստիպել է ոտքի կանգնել եւ քայլելով անցնել զննման սարքով ինչը պատճառ է դարձել երկրորդ կոտրվածքի, հաղորդում է «Փաստինֆոն»:
Կիեւում ոտքը կոտրված է եղել եւ գտնվել է գիպսի մեջ, իսկ օդանավակայանի աշխատակիցը ստիպել է ոտքի կանգնել եւ ինքնուրույն անցնել զննման սարքով, կինն էլ, ոտքը գիպսի մեջ, փորձել է քայլելով անցնել զննման սարքով եւ հավասարակշռությունը կորցնելով վայր է ընկել՝ արդյունքում ստանալով երկրոդ կոտրվածքը, այս անգամ էլ՝ ձախ նախաբազկի վերին 3-րդի զույգ ոսկրերի փակ կոտրվածք:
Կինը պատրաստվում էր մեկնել Կրասնոդար, սակայն անմարդկային վերաբերմունքի հետեւանքով օդանավակայանից տեղափոխվել է հիվանդանոց: