Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին
SocietyՀուլիսի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ հուլիսի 15-ին, ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։
Արցախի ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։
ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունըեւ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին եւ տարածաշրջանային խնդիրներին։