«Մոնակոյի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Չելսի»
SportԼոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Տյեմուա Բակայոկոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
22-ամյա ֆրանսիացին «ազնվականների» հետ 5-ամյա պայմանագիր կնքեց: Վերջինս «Չելսիում» հանդես կգա 14 համարի խաղաշապիկով:
«Անչափ ուրախ եմ այստեղ լինելու և այս թիմի մի մասնիկը կազմելու համար: Այս ակումբի հետ պայմանագիր կնքելն ինձ համար սովորական բան է, քանի որ ես ապրում եմ «Չելսիով»:
Անհամբերությամբ սպասում եմ թիմի գլխավոր մարզչի և նոր թիմակիցների հետ աշխատելուն»,- Բակայոկոյի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 մլն եվրո: Հիշեցնենք, որ Բակայոկոն ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 51 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: