Երևանի «Ձմերուկի փառատոն»-ն արդեն 5 տարեկան է
Society«Երևանյան ամառ» միջոցառումների ցանկում շրջանակում արդեն հինգերորդ տարին անընդմեջ իր ուրույն տեղն է գտնում «Ձմերուկի փառատոն»-ը:
Երևանի սրտում` Կարապի լճի շրջակայքում, ամենուր մեծաքանակ ձմերուկներ էին, թե՛ քանդակների տեսքով, թե՛ ուղղակի կտրատված համտեսի համար:
Տեղադրված էր 12 տաղավար, որոնցից ամեն մեկը ներկայացնում էին Երևանի 12 վարչական շրջանները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն, իր խոսքն ուղղելով ներկաներին, նշեց, որ դեռևս 5 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց ամառային միջոցառումների` «Երևանյան ամառ» անվանմամբ:
«Ձմերուկի փառատոնը նախագծի ծրագրերից մեկն է և մենք, այսքան մարդ տեսնելով, կարող ենք ասել, որ այն կայացած փառատոն է, և 5-րդ հոբելյանական տարին նշում ենք շատ մեծ շուքով»,- նշեց Բաղդասարյանը և պաշտոնապես ազդարարեց փառատոնի բացումը:
Միջոցառման ընթացքում կայացան տարբեր մրցույթներ, հաղթողները ստացան մրցանակներ: