Պաշտոնական. Արարատ ֆուտբոլային ակումբը երկու բրազիլացի նորեկ ունի
SportԲրազիլացիներ Սիլաս Սատուռնինո Դե Սոուզան և Լուկաս Ամարանտե Ստրաուբը պաշտոնապես համալրել են Երևանի «Արարատի» կազմը:
Ֆուտբոլիստների հետ պայմանագրեր են ստորագրվել «Էսթեղլալ» - «Արարատ» ընկերական հանդիպումից անմիջապես հետո, որտեղ երևանյան թիմը 1:2 հաշվով պարտություն էր կրել:
Հիշեցնենք` Լուկաս Ամարանտե Ստրաուբը 22 տարեկան է, խաղում է պաշտպանությունում, իսկ 24-ամյա Սիլաս Սատուռնինո Դե Սոուզան հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: