«Ուրալի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու Վարազդատ Հարոյանը չխաղաց «Ռոստովի» դեմ
SportՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չմասնակցեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի` «Ռոստովի» հետ խաղին:
Հարոյանը հայտավորված էր հանդիպմանը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:
Իսկ թե ինչու` բացատրել է «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում.
«Հայաստանի հավաքականում և Իրանում Հարոյանի նկատմամբ այլ են եղել պահանջները: Այդ իսկ պատճառով, նա դեռ պետք է հարմարվի: Չնայած. նա գրեթե ամբողջ ընթացքում խաղացել է, բայց դեռ որոշ պահեր կան:
Մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Խաղաց Դունգան, քանի որ նա արդեն մեզ մոտ խաղացել է, գիտի կենտրոնական պաշտպանից մեր ունեցած պահանջները»,- նշել է «Ուրալի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք` «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»: