Բրիտանուհին «գողանում է» իրենից գողացված հեծանիվը` դրա գովազդը Facebook-ում տեսնելուց հետո
SocietyՄեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի բնակչուհին լավ դաս է տվել իր հեծանիվը գողացողներին` նույնը նրանց գլխին խաղալով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ 30-ամյա Ջենի Մորթոնը, տեսնելով իր գերմանական հեծանիվի գովազդը Facebook-ում, պայմանավորվում է հանդիպել վաճառողների հետ: Ներկայանալով որպես գնորդ` բրիտանուհին ցանկանում է հեծանիվը «փորձնական վարել», սակայն փոխարենը հեռանում է իր հեծանիվով:
Այսպիսով, առանց անգամ ոստիկաններին անհանգստացնելու, նրան հաջողվում է 24 ժամվա ընթացքում հետ բերել իրենից գողացված հեծանիվը:
Ինչպես նա խոստովանել է, տեղյակ է պահել ոստիկաններին իր ծրագրի մասին, սակայն վերջինները չեն ցանկացել օգնել նրան այդ հարցում կամ ձերբակալել այն վաճառող մարդուն: