Սերբիայում հատուկ գործողությունների արդյունքում շուրջ 400 մարդ է ձերբակալվել
SocietyՍերբիայում իրավապահները լայնամասշտաբ հատուկ գործողություններ են իրականացրել, որի ընթացքում 360 մարդ է ձերբակալվել: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Սերբիայի ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը:
Հատուկ գործողություններն անցկացվել են 27 քաղաքում: Ձերբակալվածները մեղադրվում են թմրանյութերի անօրինական արտադրության և շրջանառության, սպանության փորձի, բռնաբարությունների և բռնության, դրամաշորթության, առևանգումների, կողոպուտի և այլ հանցագործությունների համար: 202 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանությունը 167 կգ տարբեր տեսակի թմրանյութեր է առգրավել, ինչպես նաև մարիխուանայի արտադրության 3 լաբորատորիա է հայտնաբերել: Բացի այդ, խուզարկության արդյունքում մեծ քանակով զենք է հայտնաբերվել` 4 հրացան, 30 ատրճանակ, մեկ կգ պայթուցիկ, 6 նռնակ և ավելի քան 3 միավոր զինամթերք: