Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է իրարանցում առաջացնել տրանսֆերային շուկայում
Sport«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է տրանսֆերային ակտիվ քաղաքականություն վարել:
«Sky Sports»-ը հայտնում է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում անգլիական ակումբը կկատարի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի ձեռքբերումը:
Պարբերականների հաղորդմամբ՝ տրանսֆերը կարժենա 55 միլիոն եվրո. ավելի վաղ իտալական ակումբը մերժել էր 45 միլիոն եվրոյի առաջարկը:
Բացի այս տրանսֆերից, «Յունայթեդը» մտադիր է նաև ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրիեին: 24-ամյա իվուարցու համար «Կարմիր սատանաները» պատրաստ են 25 միլիոն եվրո վճարել,- հայտնում է «L’Equipe»-ը: