Հայաստանի ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում
SportՀունգարիայի Պակս քաղաքում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էր նաև երիտասարդների հավաքականը` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: 55 կգ քաշային կարգում Գասպար Հայրապետյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը, իսկ Էրիկ Հարությունյանը բավարարվեց 5-րդ տեղով: 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 մարզիկ մարզուհիներ: