Արաս Օզբիլիսը խաղացել է «Բեշիկթաշի» մեկնարկային կազմում
SportՆոր մրցաշրջանին նախապատրաստվող Ստամբուլի «Բեշիկթաշը» ստուգողական խաղում մրցել է գերմանական «Ֆորտունայի» հետ: Գրանցվել է մարտական ոչ ոքի՝ 3:3:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հանդես է եկել «Բեշիկթաշի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Օզբիլիսը հազվադեպ էր խաղալու հնարավորություն ստանում «Բեշիկթաշում»: