Կազեմիրո. Սկզբից ամաչում էի խոսել Զիդանի հետ
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն խոսել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ աշխատելու զգացողությունների մասին
Բրազիլացին հայտնել է, որ Ֆրանսիայի հավաքականի լեգենդը չի կորցրել իր վարպետությունը, որը երբեմն ցուցադրում է մարզումների ժամանակ:
«Սկզբից ամաչում էի խոսել Զիդանի հետ, սակայն այժմ ավելի բնական և անկաշկանդ շփում է:
Երբեմն, երբ մարզման ժամանակ մեզ չի բավականցնում ֆուտբոլիստ, նա մասնակցում է խաղին և վերջում պարզվում է, որ Զիդանը լավագույնն էր»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է ESPN-ը: