Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ նախընտրական փուլին
SportԲասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին։ Այդ մասին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին`
- Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
- Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
- Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
- Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա
- Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
- Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
- Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
- Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան
- Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
- Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
- Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
- Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
- Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ
- Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան:
Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմպավանում։ Հուլիսի 24-ից 29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։
ԱԱ2019-ի ընտրական փուլում Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ օգոստոսի 2-ին ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում: