Հաքան Չալհանօղլու. Միլանի գլխավոր խնդիրն է Չեմպիոնների լիգա վերադառնալը
SportԻտալական «Միլանի» նորեկ Հաքան Չալհանօղլուն խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմի նպատակների մասին:
«Միլանում» հավաքվել է ֆուտբոլիստների լավ խումբ, այդ պատճառով պետք է փորձենք ինչ-որ բան նվաճել, սակայն գլխավոր նպատակն է Չեմպիոնների լիգա վերադառնալը: Ցանկանում ենք դա, քանի որ ներկայիս կազմը պետք է հանդես գա բոլոր մրցաշարերում:
Ինչ վերաբերում է Իտալիայի առաջնությանը, ապա այդ առումով հանգիստ պետք է լինել: Բազմաթիվ նորեկներ կան, այդ պատճառով մեզ ժամանակ է անհրաժեշտ»,- Չալհանօղլուի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: