«Ինտերի» նախագահը հեռանում է զբաղեցրած պաշտոնից
SportԻտալական «Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրը որոշել է հեռանալ ակումբի նախագահի պաշտոնից: Նա Ինդոնեզիային օգնում է 2018-ի Ասիական խաղերի անցկացման գործում, ինչի պատճառով չի կարողանում բավականաչափ ժամանակ հատկացնել իտալական ակումբին:
«Ասիական խաղերն ինձ ստիպեցին հրաժարվել մյուս բոլոր պաշտոններից: Ես ամեն ամիս մեկնում էի Միլան, որտեղ նախորդ անգամ եղել եմ ապրիլին: Այդ պատճառով որոշեցի հեռանալ»,- Տոհիրի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Էրիկ Տոհիրն «Ինտերի» բաժնետոմսերի 70 կոտոսը գնել էր 2013 թվականին: 2017-ի հունիսի 6-ին «Ինտերն» ու չինական Suning Group հոլդինգը սկսել էին համագործակցություն: