Դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 478.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.81դրամ (աճել է 4.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.29 դրամ (նվազել է 1.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 247.2 դրամ, ոսկի՝ 18,983.97 դրամ, պլատին՝ 14,259.9 դրամ։