Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Վարշամը Բորանյանը:
Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը: