Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46.25 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինը նվազել է 0.27%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.71 դոլարի։